Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը կխնդրի Կիևին՝ պաշտպանել Դոնբասի երեխաներին

18:37 • 11.10.14

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, երեխաների իրավունքների պաշտպան ազգությամբ հնդիկ Կայլաշ Սաթյարթհին դատապարտել է երեխաների սպանությունը Ուկրաինայի հարավ-արևելքում և խոստացել դիմել Կիևին՝ նրանց պաշտպանության միջնորդությամբ, հայտնում է РИА Новости-ն։


«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, Ուկրաինայում և Պաղեստինում, տեղի է ունենում քաղաքական պատճառներով, սակայն երեխաները ամենից շատն են տառապում այդ ճգնաժամերի արդյունքում։ Մենք պետք է ոչ միայն քննադատենք, այլև դեմ հանդես գանք։ Փրկել սեփական քաղաքացիներին, հատկապես երեխաներին՝ դա ուկրաինական կառավարության պարտականությունն է»,- ասել է Սաթյարթհին։


Նա նշել է, որ կդիմի ուկրաինական իշխանություններին՝ պահանջելով կանխել նման գործողությունները երեխաների հանդեպ ապագայում։