76-ամյա գերմանացու հարսանեկան ուղևորությունը 26 տարի տևած շրջագայության է վերածվել

00:43 • 11.10.14

Գերմանիայի 76-ամյա քաղաքացի Գյունտեր Հոլտորֆը հայրենիք է վերադարձել իր երկնագույն Mercedes-Benz Gelandewagen ավտոմեքենայով 26 տարի տևած շրջագայությունից հետո: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով The Local-ին:


Գյունտերը շրջագայությունն սկսել է 1989 թվականին՝ իր չորրորդ քաղաքացիական տիկնոջ՝ Քրիստինայի հետ: Ի սկզբանե ճանապարհորդությունը որպես հարսանեկան ուղևորություն է ծրագրվել, որի ժամանակ զույգը նախատեսել է 18 ամսում ուսումնասիրել ողջ Աֆրիկան, սակայն ուղևորությունը ձգձգվել է, և նրանք որոշել են կանգ չառնել:


Աֆրիկայից հետո նորապսակները մեկնել են Հարավային և Հյուսիսային Ամերիկա, Ասիական երկրներ, Ավստրալիա, այնուհետև հասել են Եվրոպա: Որոշ պետություններում զույգն առաջին օտարերկրյա զբոսաշրջիկն է համարվել, որոնց թույլատրվել է սեփական ավտոմեքենայով մուտք գործել պետության տարածք:


Արդյունքում՝ նրանք իրենց Mercedes-Benz Gelandewagen ավտոմեքենայով 26 տարի շարունակ ընդհանուր առմամբ՝ 900.000 կմ տարածք անցնելով՝ եղել են աշխարհի 215 երկրում: