Սնոուդենի սիրելին միացել է նրան

09:25 • 11.10.14

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ընկերուհին՝ Լինդսեյ Միլսը, Մոսկվայում է՝ սիրելիի մոտ, գրում է Взгляд-ը:

 

Հունվարին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սնոուդենը բաժանվել է Միլսից, «թողել նրան ճակատագրի քմահաճույքին»՝ ինչպես հայտարարել էր աղջկա հայրը: Հաղորդվում էր նաև, որ աղջիկն իմացել էր տեղի ունեցածի մասին լուրերից:

 

Reuters-ի տվյալներով՝ Լաուրա Պոյտրասի «Citizenfour» վավերագրական ֆիլմում Սնոուդենը և Միլսը միասին ուտելիք են պատրաստում Սնոուդենի մոսկովյան բնակարանում: Հաղորդվում է, որ Միլսը եկել է Սնոուդենի մոտ Մոսկվա այս տարվա հուլիսին:

 

«Citizenfour» ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքում ուրբաթ օրը: Ֆիլմում պատմվում է լարված օրերի մասին, որ Սնոուդենն անցկացրել է Հոնկոնգի հյուրանոցում, ինչպես նաև Washington Post-ի և Guardian-ի լրագրողների հետ հանդիպումների մասին:

 

ԱՄՆի հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը բացահայտած Սնոուդենը նախորդ տարվանից գտնվում է Ռուսաստանում։