Նյու Յորքի այգիներից մեկում հայտնվել է Սնոուդենի գիպսե արձանը, սակայն նրան ոչ ոք չի կարողանում ճանաչել (լուսանկարներ)
Նյու Յորքի Յունիոն-սքուեր պուրակում՝ անմիջապես Աբրահամ Լինքոլնի արձանի դիմաց, երեկ տեղադրվել է ԱՄՆ անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գիպսե արձանը, սակայն անցորդներից և ոչ ոք չի ճանաչել նրան, գրում է Russia Today-ը։
Քանդակագործ Ջիմ Դեսիչինոն արձանը կանգնեցրել է այգում Art in odd places քաղաքային փառատոնի շրջանակում։ Նրա մասնակիցները հանգստյան օրերի ընթացքում իրենց աշխատանքները տեղադրում են Նյու Յորքի ամենաանսպասելի վայրերում։
Եվ չնայած համաշխարհային ճանաչմանը, Սնոուդենի արձանը քչերն են կարողացել ճանաչել։
















