«Թալիբան» խմբավորումը քննադատել է Յուսուֆզային Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելը
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման պակիստանյան ճյուղավորումներից մեկը քննադատել է Մալալա Յուսուֆզային Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելը՝ անվանելով նրան «անհավատների գործակալ», գրում է РИА Новости-ն։
Այդ կազմակերպության առաջնորդը սպառնացել է նաև, որ իրենք կշարունակեն պայքարել նրանց դեմ, ովքեր, իրենց կարծիքով, հակաիսլամական դիրքորոշում ունեն։
«Թալիբան» խմբավորման գրոհայինները փորձել էին սպանել Մալալային 2012թ. հոկտեմբերին, քանի որ նա համարձակվել էր դեմ արտահայտվել աղջիկների կրթություն ստանալու արգելքին։ Այն ժամանակ նա 15 տարեկան էր։
Ինչպես արդեն հայտնի է, Խաղաղության նոբելյան մրցանակին 2014-ին արժանացել են ակտիվիստներ ազգությամբ հնդիկ Կայլաշ Սաթյարթհին և ազգությամբ պակիստանցի Մալալա Յուսուֆզայը։










