Ջենիֆեր Լոպեսը, Ռիզ Ուիզերսպունը և այլ հայտնի կանայք մրցանակ են ստացել բարեգործական գործունեության համար (լուսանկարներ)
Լոս Անջելեսում երեկ 6-րդ անգամ կայացել է Variety Power Of Women ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս անգամ բարեգործական գործունեության համար մրցանակ են ստացել Ջենիֆեր Լոպեսը, Ռիզ Ուիզերսպունը, Ջեյն Ֆոնդան, Վիոլա Դևիսը և Մարիա Մենունոսը, հայտնում է buro247.ru-ն։
Հինգ ուժեղ կանայք՝ հինգ պատմություն։ Հենց այսպես կարելի է նկարագրել նախօրեին կայացած մրցանակաբաշխությունը։ Վեցերորդ անգամ անընդմեջ Variety ամսագիրը և Lifetime հեռուստաընկերությունը մեկտեղում են բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են ուրիշների մասին հոգ տանելուն։ Եվ այս տարի մրցանակակիրներ են դարձել կանայք, որոնց անունները, անկասկած, ասոցացվում են հաջողության հետ։
Բևերլի Հիլզի Beverly Wilshire Four Seasons հյուրանոցում անցկացված միջոցառման ընթացքում մասնակիցները ևս մեկ անգամ խոսել են բարեգործության կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ անհրաժեշտ է միշտ հիշել կարիքավորների մասին և շրջապատի մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել։
![]()



















