ԱՄՆ–ում Էբոլայի առաջին վարակակրին հոգ տանող բուժաշխատողը ևս վարակվել է Էբոլայով

14:56 • 12.10.14

ԱՄՆ-ում առաջին անգամ գրանցված Էբոլա վարակակրի մասին հոգ տանող բուժաշխատողը ևս վարակվե լէ Էբոլայով, գրում է Reuters-ը։
 

Երեկ երեկոյան նա սկսել է գանգատվել մարմնի՝ թեթև բարձրացած ջերմաստիճանից և ընդհանուր ինքնազգացողության վատթարացումից, որից հետո նրան անհապաղ մեկուսացրել են և Էբոլայի թեսթ են անցկացրել։ Այս մասին այսօր հայտնել են Տեխասի նահանգային առողջապահական ծառայությունից։
 

«Մենք գիտեինք, որ Էբոլայով վարակի երկրորդ դեպքը միանգամայն իրականություն կարող է դառնալ և նույնիսկ պատրաստվել էինք դրան»,- ասել է բժիշկ Դեյվիդ Լեյքին։  
 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հաստատվել էր ԱՄՆ–ում Էբոլայով վարակվելու առաջին դեպքը։ Իսկ հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ նրա մահվան մասին։  
 

A general view of the Texas Health Presbyterian Hospital in seen in Dallas, Texas, October 4, 2014.  REUTERS-Jim Young