Հոլիվուդում կնկարահանեն «Ghostbusters» ֆիլմի կանացի շարունակությունը
«Cops in skirts» կատակերգության սցենարիստ Քեթի Դիպոլդը կրկին կաշխատի «Cops in skirts» և «Bridesmaids» ֆիլմերի ռեժիսոր Պոլ Ֆայգոմի հետ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Киноафиша-ին:
Այս անգամ կինոմատոգրաֆները միավորվել են «Ghostbusters» ֆիլմի կանացի տարբերակի նկարահանման նպատակով: Դերասանների օրիգինալ կազմի հավաքման մի քանի տարվա անհաջող փորձից հետո որոշում է ընդունվել կենտրոնանալ նոր սերնդի վրա:
Հանրահայտ «Ghostbusters» կատակերգության երրորդ սերունդը նախորդ երկու ֆիլմի ուղղակի շարունակությունը չի լինի: Պոլ Ֆայդը պատրաստվում է բացառապես նոր պատմություն ներկայացնել, որի հերոսներն այս անգամ կանայք կլինեն:










