Հարվարդի գիտնականները կարողացել են աճեցնել ինսուլին արտադրող բջիջներ

11:40 • 12.10.14

Առաջին կարգի շաքարային դիաբետի բուժումը հնարավոր է դառնում Հարվարդի համալսարանի գիտնականների ջանքերի շնորհիվ, ովքեր սովորել են, թե ինչպես կարելի է աճեցնել բազմաթիվ ինսուլին արտադրող բջիջներ, գրում է habrahabr.ru-ն։
 

Ցողունային բջիջներից աճեցված բջիջները անհրաժեշտ են անձի ենթաստամոքսային գեղձում դրանք փոխպատվաստելու համար։


Արդեն կատարվել է լաբորատոր փորձ, համաձայն որի, պատվաստումից երկու շաբաթ անց բետա ցողունային բջիջները կազմավորում են կլաստերներ և սկսում են արտադրել ինսուլին՝ բուժելով լաբորատորիայում գիտափորձին մասնակցող մկներին։


Այս ամենը պրոֆեսոր Դուգլաս Մելտոնի 32-ամյա աշխատանքի արդյունքն է, ով սկսել է իր աշխատանքները, երբ իր որդու մոտ առաջին կարգի շաքարային դիաբետ է ախտորոշել։

 


Դուգլաս Մելտոն

Հարվարդի գիտնականները կարողացել են աճեցնել ինսուլին արտադրող բջիջներ