Հնդկաստանում «Հադհադ» ցիկլոնի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել (լուսանկարներ)

15:02 • 12.10.14

Հազարավոր մարդիկ տարհանվել են Հնդկաստանի հարավ-արևելյան ափի երկայնքով «Հադադ» ցիկլոնի հետևանքով, գրում է dw.de-ն։


Ուժեղ քամիները արդեն հասցրել են որոշակի վնաս տալ տարածաշրջանում։


Հնդկաստանի պաշտոնյաները հայտնել են, որ 400,000 մարդ արդեն լքել են իրենց տները ափի երկայնքով, մասնավորապես Անդրա Փրադեշ և Օրիսա շրջանները։


Ցիկլոնը մոտենում է Բենգալի ծովածոցին և սպասվում է, որ իր հետ կբերի 195կմ/ժ արագությամբ սլացող քամիներ։


Մասնագետները նախազգուշացրել են, որ մեծածավալ վնասները անխուսափելի են քանի, որ ցիկլոնը բավականին հզոր է։


Ավելի թույլ ցիկլոններ մշտապես հարվածում են Բենգալի ծովածոցի մոտակայքում գտնվող բնակավայրերը ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։


Դրանք փոքր ավերածություններ են հասցնում Հնդկաստանի հարավարևելյան ափում, ինչպես նաև հարևան Բանգլադեշում։