Մերկելը հրաժարվել է Պուտինի հետ բանակցություններից. Spiegel
Spiegel գերմանական հանդեսը, Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրին վկայակոչելով, հայտնում է, որ կանցլեր Մերկելը հրաժարվել է բանակցել ՌԴ Նախագահ Պուտինի հետ:
Այդ հանդիպումը պետք է կայանար Սոչիի տնտեսական ֆորումի ժամանակ, սակայն հետաձգվել է Ուկրաինայում անկայուն իրավիճակի բերումով:
Փոխարենը Գերմանիան Ռուսաստանի հետ հարաբերություններում նա օգտագործում է Չինաստանին՝ ի դեմս այդ երկրի քաղխորհրդի վարչապետ Լի Կեղյանի, ով այսօր պաշտոնական այցով Ռուսաստանում է:
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստվում են մոտ հիսուն համաձայնագրեր ստորագրել՝ ամենատարբեր ոլորտներում:










