Նորզելանդացի դիզայներները ստվարաթղթե շարժական սեղան են պատրաստել (լուսանկարներ)
Նորզելանդացի դիզայներների թիմը ստվարաթղթե սեղան է ստեղծել, որն ստացել է Refold անվանումը: Ինչպես դիզայներները պնդում են` այն «ճկուն, ծալովի, շարժական, մատչելի ու 100 տոկոս վերամշակելի է»:
Ինչպես տեղեկացնում է Boredpanda.com-ը` նորզելանդացիների ստեղծած սեղանը կարող է պահել հասուն մարդու ծանրությունը` չնայած իր 6.5 կգ քաշին: Այն կարելի է ծալել` նստելու կամ կանգնելու համար հարմար դիրքով կամ շարժական պորտֆելի նման:



















