Ծայրահեղականները Թաիլանդի հարավում 6 դպրոց են հրկիզել
Թաիլանդի հյուսիսում գտնվող Պատտանի նահանգում այսօր գիշերը մասամբ կամ ամբողջապես այրվել են 6 հանրակրթական դպրոցներ, գրում է kommersant.ru-ն։ Ըստ տեղի ոստիկանության՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Իրավապահների վարկածի համաձայն՝ հրկիզումների համար պատասխանատու են ծայրահեղականները, որոնք գործում են Թաիլանդի հարավային՝ մուսուլմաններով բնակեցված հատվածում։
Ըստ TASS գործակալության՝ դպրոցի ուսուցիչները բազմիցս են իրենց իշխանության ներկայացուցիչներ համարող գրոհայինների զոհ դարձել։ Նախկինում զինվորական պահակախմբերը, որոնք ուսուչիցներին ուղեկցում էին դպրոց, հաճախակի ենթարկվում էին հարձակումների։










