Վարդենիսում այսօր տեղի ունեցած սպանություն մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն

23:30 • 12.10.14

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` այսօր Վարդենիսում սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը, ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքում անհայտ անձի կողմից ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Արման Մանուկյանը, ով ժամը 19.30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել էր: