Հանրապետական հիվանդանոցում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

14:36 • 13.10.14

2014թվականի հոկտեմբերի 09-ին` ժամը 10:00-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրում ահազանգ է ստացվել, որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:


Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ին, «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքում մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերած Նելլի Մկրտչյանը:


Պարզվել է նաև, որ Ն.Մկրտչյանը 2014թվականի սեպտեմբերի 21-ին վիրահատական ճանապարհով է ծննդաբերել, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է:


Դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: