Բարբրա Սթրեյզանդի խորթ որդին անօթևան է դարձել
Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Բարբրա Սթրեյզանդի ամուսնու որդին՝ Ջես Բրոլին, անօթևան է դարձել, գրում է Лента-ն։
41-ամյա տղամարդը նախկինում բնակարան է վարձել Կալիֆորնիա նահանգի Օհայ քաղաքում, սակայն 2011թ. մայիսին նրան դուրս են արել չվճարելու համար։
Նշվում է, որ Բրոլին վճարել է մոտ 800 դոլար վարձ։ Դուրս հանելուց հետո տղամարդը որոշ ժամանակ ապրել է մեքենայում, սակայն վերջին շրջանում սկսել է գիշերել քաղաքի փողոցներում և սնունդ հավաքել աղբամաններից։
Բարեկամները փորձել են օգնել տղամարդուն, սակայն Բրոլին մերժել է նրանց բոլոր առաջարկները։
Ջեսի հայրը՝ Ջեյմս Բրոլին, ամուսնացել է Սթրեյզանդի հետ 1998-ին։ Նրանց ընտանիքի կարողությունը գնահատվում է մոտ 500 մլն դոլար։










