Ադրբեջանից Իրան հավատացյալներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է. կան զոհեր
Ադրբեջանի Բիլյասուվարի շրջանում մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Ադրբեջանից Իրանի Մաշհադ քաղաք հավատացյալներ տեղափոխող ավտոբուսի վարորդը հանկարծակի կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը շրջվել է:
Ուղևորներից 3-ը ստացած վնասվածքների հետևանքով տեղում մահացել են, իսկ 9 ուղևորի տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Նրանցից 7-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, իսկ երկուսի վիճակը գնահատվում է ծանր:
Համաձայն նախնական վարկածի՝ վթարի պատճառը եղել է վարորդը, որը ննջել է ղեկին:
Հարուցվել է քրեական գործ:










