Չինացի կանայք հենց փողոցում մերկացրել և ծեծի են ենթարկել նրանցից մեկի ամուսնու սիրուհուն

20:40 • 13.10.14

Չինաստանում մի խումբ կանայք մերկացրել և վայրագորեն ծեծի են ենթարկել 38-ամյա Լին Յաոյին մարդաշատ առևտրային փողոցում, սակայն որևէ ոստիկան մոտ չի եկել:


Daily Mail-ի փոխանցմամբ` ոչ ոք չի փորձել միջամտել, երբ կատաղած ամբոխը ուժեղ հարվածներ է հասցրել մերկ կնոջը, ով գոռում էր`  անօգնական ընկած մայթին:


Վկաների խոսքով` պատճառը «սրտային հարցերն» են եղել: «Նա արժանի չէր օգնության, քանի որ քնել է մեկ այլ կնոջ ամուսնու հետ», - ասել է նրանցից մեկը: