Ամպերը երբեմն արտասովոր ու դիտարժան տեսք են ստանում (լուսանկարներ)
Շատերը սիրում են դիտել երկնքում ձևավորվող ամպային կուտակումները, որոնք երբեմն արտասովոր ու դիտարժան տեսք են ստանում: Այս մասին գրում է Viralnova.com-ը` ներկայացնելով ամենախելահեղ ու անիրական թվացող ամպային ձևավորումները:
1. «Արկուս» կոչվող ամպերը հիմնականում խութանման կամ գլանաձև տեսք ունեցող, երկար, հորիզոնական ձևավորումներ են: Դրանք երկուսն էլ կապված են մթնոլորտային փոփոխությունների հետ. խութանման ամպերին սովորաբար հետևում են կայծակն ու փոթորիկը, իսկ գլանաձև ամպերին` սառը քամիները:



2. Պատ-ամպերը «Արկուս» ամպերի առավել վտանգավոր տեսակն են և սովորաբար նախորդում են տորնադոներին:



3. Կարկտաբեր ամպերը զանգվածային ձևավորումներ են երկնքի բարձրություններում, որոնք ուժեղ ջրաշրջանառության և օդափոխության արդյունքում լցվում են ջրային գոլորշիներով:



4. Հողմապտույտային ամպերը ուղղահայաց են, ինչպես տորնադոյի և փոթորիկի ժամանակ, սակայն երբեմն պատահում են նաև հորիզոնական տեսքով: Երբ օդի մասնիկները հանդիպում են արգելքների, դրանք պարուրաձև ձևավորումներ են առաջացնում:


5. Երբեմն ռազմական և ցածր թռչող ուղևորատար օդանավերը նպաստում են նոր ամպերի ձևավորմանը:



6. Լինզայանման ամպեր



7. Undulatus asperatus-ը ամպի նորահայտ տեսակ է, որը Ամպերի գնահատման միությունը հայտնաբերել է 2009-ին: Անվանումը նշանակում է «ալեկոծված ալիքներ»: Դրանք սովորաբար պատահում են առավոտյան կայծակից առաջ:


8. «Մամատուս» կոչվող ամպերը պղպջակների տեսք ունեցող ձևավորումներ են, որոնք հաճախ խիստ եղանակային պայմանների նախանշան են: Անվանումը (mammatus) գալիս է լատիներեն mamma բառից, որը նշանակում է «կուրծք»:



9. «Մարգարտյա» ամպերը հայտնի են նաև որպես բևեռային ստրատոսֆերային ամպեր: Բարակ ամպերը կլանում և բեկում են փոշին ու արևածագի լույսը` բազմագույն տեսք ստանալով:


10. Այլ առարկաների նմանվող ամպերը անընդհատ շարժվում են: Դեմքերի, կենդանիների և այլ իրերի նմանվող ամպերն առաջանում են հազարավոր տարիներ:













