Anonymous-ի հաքերները Պեկինի դեմ կիբերպատերազմ են սկսել
Anonymous խմբի հաքերները Չինաստանի դեմ կիբերպատերազմ են սկսել, հայտնում է lenta.ru-ն՝ South China Morning Post-ին հղումով։
Ընդ որում՝ նրանք որոշել են սկսել Նինբոյի ազատ առևտրի գոտու կայքից և Չժեցզյան նահանգի Չանսին շրջանի վարչակազմի աշխատանքի որոնման կայքից, որտեղ տեղադրվում են աշխատանքի հայտարարություններ և ռեզյումեներ։
Ընդհանուր առմամբ, հրապարակվել են հարյուրավոր օգտատերերի հասցեներ, հեռախոսահամարներ և անուններ։
Անհայտ է, թե ինչու են որպես թիրախ ընտրվել հենց այդ կայքերը։
Ո՛չ Չժեցզյան նահանգի ղեկավարությունը, ո՛չ Նինբոյի տնօրինությունը, ո՛չ էլ կենտրոնական նախարարությունները չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
Բացի այդ, մասնագետները վստահ չեն, որ կատարվածը Anonymous խմբի ձեռքի գործն է։ Չի բացառվում, որ այդ ամենն իրականացրել է մեկ այլ հաքերների խումբ:
![]()










