Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկանները վթարի են ենթարկվել. 3 զոհ, 33 վիրավոր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը Սըվասի մոտակայքում վթարի է ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, տեղացած անձրևի պատճառով սահուն դարձած ճանապարհին ավտոբուսը դուրս է եկել վերահսկողությունից և շրջվել է:
Զոհվել է 3 ոստիկան, ևս 33-ը վիրավոր են:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից շատերի վիճակը ծանր է գնահատվում:










