Վիրահայերի միությունը բարեգործական ցուցահանդես-վաճառք է անցկացրել Սոֆիկո Ճիաուրելիի արձանի մոտ

15:53 • 13.10.14

Վիրահայերի միության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 11-ին միությունը բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել Սոֆիկո Ճիաուրելիի արձանի մոտ, գրում է Gorgia Online կայքը։

 

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում ցուցադրվել են «Անիկա» սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց ասոցիացիայի անդամների բրդե և էմալե աշխատանքները։

 

Միջոցառմանը հրավիրվել են մի շարք ականավոր գործիչներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, այլք։

 

Միջոցառման հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հանրության մեջ հանդուրժողականության բարձրացման և իրենց նկատմամբ դրական վերաբերմունքի սերմանումն է եղել։

 

Ցուցահանդես-վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվել է «Անիկա» ասոցիացիային։

Վիրահայերի միությունը բարեգործական ցուցահանդես-վաճառք է անցկացրել Սոֆիկո Ճիաուրելիի արձանի մոտ