Ղուրսալի գյուղի գիշերային ակումբի բակում դանակով ծակել են 24-ամյա երիտասարդի նստամկանը

13:12 • 13.10.14

Ոստիկանության Սպիտակի բաժնում հոկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ին Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում:  

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ ակումբի բակից 1990 թ. ծնված Սմբատ Ա.-ին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ձախ մեծ նստամկանի ծակած վերք» վնասվածք: 

Ժամը 02.30-ին Սմբատ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, գիշերային ակումբի բակում, անհայտ անձն անհայտ առարկայով ծակել է իր նստամկանը, որն ինքը մինչև հիվանդանոց տեղափոխելը չի զգացել: 

Նշանակվել է ԴԲՓ:  

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սպիտակի բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Վահե Մ.-ն, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն: 

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: