Քթի արյունահոսությունից տառապող կինը պարզել է, որ դրա պատճառը քթում մեկ ամիս մնացած տզրուկն էր
Շոտլանդուհին, ով տառապում էր քթի պարբերական արհունահոսությամբ, արշավի ժամանակ սարսափով բացահայտել է, որ դրա պատճառը 7 սմ-անոց տզրուկն էր, որն իր քթի մեջ ապրել է մեկ ամիս:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Դանիելա Լիվերանի Ասիայում ճանապարհորդելիս մոտոցիկլով ավտովթարի է ենթարկվել, ինչն էլ ստիպել է կնոջը՝ մտածել, որ քթից դուրս եկող գունդը լերդացած արյուն է, որը մնացել է վերքերից հետո, սակայն տուն վերադառնալուց օրեր անց նա զզվանքով բացահայտել է, որ դա տզրուկի գլուխն էր, որը բույն էր դրել իր քթանցքում:












