HRW-ն կոչ է արել հանել Ադրբեջանին Թափանցիկության կոալիցիայից
Ադրբեջանի խստացված օրենսդրությունը, որը սահմանափակում է անկախ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը, անհնար է դարձնում դրանց հետագա գործունեությունը: Այդ մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է contact.az-ը:
Հոկտեմբերի 14-15-ին Բիրմայում կայանալիք Արդյունահանվող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության (EITI) նիստին կքննարկվի այդ կառույցին Ադրբեջանի անդամակցության հարցը:
Այդ միջազգային կոալիցիային մասնակցող երկրները պարտավոր են հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության համար պայմաններ ապահովել:
«EITI-ն պետք է ժամանակավորապես հեռացնի Ադրբեջանին կոալիցիայից և նշի անհրաժեշտ քայլերն անդամությունը վերականգնելու համար: Ադրբեջանի վերջին քայլերը՝ ուղղված ոչ կառավարական կազմակերպությունների ճնշմանը, ցույց են տալիս, որ այդ երկիրն անտեսում է մարդու իրավունքները և միջազգային թափանցիկության պարտավորությունները»,- հայտարարել է Human Rigths Watch-ի ներկայացուցիչ Լիզա Միսոլը:










