Քեթի Հոլմսը կրկին կխաղա Ժաքլին Քենեդիի դերը
Քեթի Հոլմսը կխաղա ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու կնոջ՝ Ժաքլին Քենեդու դերը՝ «Քենեդիների կլանը. Կամելոտից հետո» մինի-սերիալում, հայտնում է Газета-ն։
Reelz հեռուստաընկերության՝ չորս մասից բաղկացած նախագիծը կլինի «Քենեդիների կլանը» (2011) սերիալի շարունակությունը։
Քեթի Հոլմսը ոչ միայն էկրան կվերադառնա Ժաքլին Քենեդու դերով, որն արդեն կատարել է նախկին սերիալում, այլև կնկարահանի 4 մասերից մեկը, ինչպես նաև կդառնա նախագծի գործադիր պրոդյուսերը։
Ժաքլին Քենեդին 1963թ. իր ամուսնու սպանության անմիջական ականատեսն է եղել։ Մահացել է 1994-ին 64 տարեկանում։










