Բելառուսն ու ՌԴ-ն միայն միասին կկարողանան դիմակայել սպառնալիքներին. Լուկաշենկո

17:19 • 13.10.14

Բելառուսը և Ռուսաստանը միայն միասին կկարողանան դիմակայել բոլոր սպառնալիքներին, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է rai.ru-ն:

 

«Մենք չենք դիտարկում մեզ Ռուսաստանի Դաշնությունից առանձին: Միայն միասին, միայն համատեղ գործունեությամբ, միայն այն դեպքում, եթե մենք դիմակայենք բոլոր սպառնալիքներին միասին, մենք կարող ենք դիմանալ և ողջ մնալ»,- ասել է Լուկաշենկոն՝ հանդիպելով երկուշաբթի Մինսկում Սվերդլովի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հետ:
Բելառուսի նախագահը կարծում է, որ վկայություն կարող են ծառայել Ուկրաինայի իրադարձությունները:

 

«Դրա վկայությունն են մեր հարևան երկրում իրադարձությունները: Ո՞վ կարող էր մտածել, որ նման բան ընդհանրապես կարող է տեղի ունենալ: Այն, ինչ ես ասացի, արդիական է, և ես կարծում եմ, որ մենք եղել ենք և կլինենք միասին»,- ընդգծել է նա:

 

Լուկաշենկոն կարծում է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում պետք է լինի տնտեսությունը: «Եթե մենք նորմալ առաջ շարժվենք առևտրա-տնտեսական ոլորտում, ոչ մի փոթորիկ մեզ չի սպառնա»,- ասել է նա: