Որտե՞ղ է այդ ուժեղ ընդդիմությունը, մենք տեսել ենք իրար չհասկացող ընդդիմություն. Գագիկ Մելիքյան
Որտե՞ղ է այդ ուժեղ ընդդիմությունը, դուք տեսե՞լ եք, մենք չենք տեսել: Մենք տեսել ենք իրար չհասկացող ընդդիմություն: Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Նա նշեց, որ հանրահավաքին ելույթների տարբերություն կար՝ թե´ ներքին, թե´ արտաքին հարցերի շուրջ։ «Բոլոր հարցերում ելույթները տարբերվում էին՝ արտաքին և ներքին, ով արտաքին էր խոսում, ընդհատում էին, ով ներքինից էր խոսում, արտաքինի մասին խոսողը համաձայն չէր»,-ասաց նա և հավելեց, թե կտրուկ ելույթ ընդհանրապես չի լսել։
ՀԱԿ խմբակցության քարտուղարն ընդգծեց, թե իշխանափոխության մասին խոսող ԲՀԿ-ի ղեկավարն էլ իշխանափոխության մասին ընդհանրապես չխոսեց։ «Լավ կլինի, որ թիմում միակարծիք լինեն»,-ասաց նա։
Ըստ Գագիկ Մելիքյանի՝ նույնիսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը տարբերվում էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից։ «Լևոն Զուրաբյանի կարծիքը Զուրաբյանի կարծիքն չէր բռնում»,-շարունակեց նա։
Ինչ վերաբաերում է արտահերթ ընտրություններին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Դե՝ թող պատրաստվեն, ի՞նչ է եղել։ Իրենք չգիտեն՝ ինչ են ուզում, հենց հստակեցնեն, ինձ էլ կասեք»։










