Լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի վիճակը կտրուկ վատացել է
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ 72-ամյա Մոհամեդ Ալին, ով տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, չի կարողացել ներկայանալ իր կյանքի մասին նկարահանված ֆիլմի պրեմիերային։ Նրա եղբայր Ռահմանի խոսքով՝ Ալին գտնվում է ծանր վիճակում և գրեթե չի կարողանում խոսել, փոխանցում է rosbalt.ru-ն։
«Ես եղբորս հետ ֆիլմի մասին խոսելու հնարավորություն չեմ ունեցել՝ նրա հիվանդության պատճառով։ Նրա համար դժվար է խոսելը։ Սակայն նա շատ հպարտ է, որ մենք բոլորս հավաքվել ենք իր համար»,- ասել է Ռահման Ալին։
Ծանրքաշային կարգում եռակի չեմպիոնի մասին I am Ali վավերագրական ֆիլմը վարձույթում կհայտնվի նոյեմբերի 28-ին։










