Սպանություն Երևանի Ամիրյան փողոցում. մահացածը Իրանի քաղաքացի է

14:49 • 13.10.14

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հոկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ինհաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից իրենց մոտ է տեղափոխել անհայտ տղամարդու դիակ, իսկ քիչ անց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը՝ ԻԻՀ քաղաքացի, 1959 թ. ծնված Էսֆանդիար Կայհանի /մնացած տվյալները պարզվում են/: 

Արտաքին զննությամբ դիակի ծոծորակի շրջանում հայտնաբերվել է արյունոտ, սալջարդ պատռված վերք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: