Տաջիկստանում սոցիալական ցանցերն ու ընդդիմադիր կայքերը կրկին հասանելի են դարձել
Տաջիկստանի բնակիչներին վերադարձրել են ընդդիմադիր կայքեր և սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Facebook, «Вконтакте» և «Одноклассники» մուտք գործելու հնարավորությունը, գրում է ТАСС գործակալությունը։
Բացի այդ, ինչպես նշել են երկրի «Տաջիկ տեքնոլոջի» պրովայդերական ընկերությունից, SMS կարճ հաղորդագրություններ ուղարկելու սահմանափակումները ևս հանվել են։
Թույլատրվել է օգտագործել լրատվական կայքեր, մասնավորապես՝ արգելափակումից հանվել է CA-News կենտրոնասիական լրատվական ծառայությունը:
Գործակալությունը նշում է, որ կայքերի արգելափակումը կարող էր կապված լինել այն բանի հետ, որ վերջին շրջանում ընդդիմադիր քաղաքական գործիչներն ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում՝ խիստ քննադատության ենթարկելով Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Չնայած կապի կառավարական ծառայության ղեկավարը նշում է, որ այդ ամենը կապված է տեխնիկական խնդիրների հետ, այլ ոչ իշխանության գործողությունների։
![]()
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնա











