ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն համարվող պեկինյան օպերայի կուլիսներում (լուսանկարներ)

11:24 • 13.10.14

Պեկինի օպերան Չինաստանի ազգային ձեռքբերումն է և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։

 

Համաշխարհային շրջագայության շրջանակում, որը նվիրված է թատերական բարեփոխիչ Մեյ Լանֆանի 120-ամյակին, ով առաջին անգամ չինական օպերան ներկայացրել է արտերկրում, օպերան հասել է Ռուսաստան։ Այսօր 90 լավագույն արտիստներից բաղկացած թատերախումբը գլխավորում է լեգենդար Լանֆանի որդին՝ Մեյ Բաոցզյուն։

 

Օպերայի ժանրը համատեղում է ազգային երաժշտությունը և յուրահատուկ վոկալը, մանրակրկիտ մտածված ժեստերի լեզուն, պարը, ակրոբատիկան և մարտարվեստի տարրեր։ Դերասանները բեմում կրում են վառ հագուստներ՝ խոշոր գլխազարդերով, որոնք կշռում են մինչև 10 կգ։ Հագնվելը և բարդ գրիմը տևում է մոտ 3 ժամ։


Лента-ն եղել է Պեկինի օպերայի կուլիսներում Մոսկվայի Նատալյա Սացի անվան երաժշտական թատրոնում։


 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն համարվող պեկինյան օպերայի կուլիսներում (լուսանկարներ)