Esquire ամսագիրն ամենասեքսուալ կին է ճանաչել Պենելոպե Կրուսին

13:14 • 13.10.14

Ամերիկյան Esquire ամսագիրն իր նոյեմբերյան համարում դերասանուհի Պենելոպե Կրուսին ճանաչել է ամենասեքսուալ կինն աշխարհում, գրում է Газета-ն։

 

Կրուսը 11-րդ կինն է, ում Esquire-ը շնորհում է այդ տիտղոսը։ Մինչ այժմ այդ կոչումը շնորհվել է Անջելինա Ջոլիին, Հոլի Բերիին, Ռիհանային, Շառլիզ Թերոնին, Սքարլետ Յոհանսոնին...

 

Ամսագրին տված հարցազրույցում Կրուսն ասել է, որ այժմ էլ հետաքրքրված է դրամատիկ դերերով, ինչպես 20 տարեկանում, և հրաժարվել է խոսել անձնական կյանքի մասին։

 

2010-ին դերասանուհին գաղտնի ամուսնացել է դերասան Խավյեր Բարդեմի հետ և խուսափում է նրա և իրենց ընդհանուր երեխաների մասին հարցերից։