Կալիֆորնիայում սխալմամբ դատապարտված կինն ազատ է արձակվել 17 տարի անց

00:32 • 13.10.14

Կալիֆորնիայում 17 տարի անց ազատ են արձակել 59-ամյա Սյուզան Մերի Մելլենին, երբ ապացուցվել է նրա անմեղությունը սպանության գործում, որի մեղադրանքով կինը դատապարտվել էր: 

Ինչպես գրում է Газета.Ru-ն` Daily Digest News-ին հղումով, կնոջը անօթևան մարդու սպանության մեղադրանքով ազատազրկման են դատապարտել 1997-ին` հիմնվելով կեղծ վկայության վրա: 

Ավելի ուշ ձերբակալվել են տեղի ավազակախմբի 3 անդամ, որոնցից մեկը հայտնել է, որ Մելլենը մարդասպան չէ: 

Մելլենի խոսքով` իր կյանքի առաջիկա 17 տարին նվիրելու է պարերին, գրկախառնություններին, ծիծաղին ու ուրախությանը: