Շահումյան գյուղում «ՎԱԶ-2106»–ը բախվել է պատին. վարորդը տեղում մահացել է

11:35 • 13.10.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 13-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի կենտրոնական մասում «ՎԱԶ-2106» մակնիշի 16 LS 382 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանաապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին, ինչի հետևանքով վարորդ Ա. Ա.-ն (ծնվ. 1967 թ.) տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: