Ռուսաստանում կայքի սեփականատերերին կպարտավորեցնեն հրապարակել իրենց կոնտակտային տվյալները
Ռուսաստանի կառավարությունը որոշել է փոփոխություններ մտցնել տեղեկատվության պաշտպանության մասին օրենքում: Կայքերի սեփականատերերին կպարտավորեցնեն ռեսուրսների վրա նշել իրենց անունը, գտնվելու վայրի և էլեկտրոնային փոստի հասցեն, գրում է lenta.ru-ն:
«Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում առաջարկված փոփոխություններում չի նշվում, որ այդ պահանջը կվերաբերի միայն ռուսական դոմենային տարածքներին կամ ՌԴ-ում սերվերներին տեղակայված կայքերին:
Օրենքի նախագծի ընթացիկ տարբերակում մինչդատական կարգավորումը պարտադիր բնույթ չի կրում: Իրավատերը, հայտնաբերելով իր իրավունքների խախտում, կարող է խնդրել կայքի սեփականատիրոջը մեկ օրվա ընթացքում հեռացնել անօրինական տեղադրված բովանդակությունը: Այդ գործընթացը հեշտացնելու համար էլ ներմուծվել է նոր կանոնը, համաձայն որի բոլոր կայքերում պետք է հայտնվեն դրանց սեփականատերերի մասին տվյալներ:










