Թեհրանի հարուստ զավակները. BBC-ի անդրադարձը
Instagram ծառայության էջը, որը պատկերում է Թեհրանի հարուստ երիտասարդության կյանքը, Իրանում սենսացիա է դարձել, հաղորդում է BBC-ն:
Կարելի էր կարծել, որ էջը պատկանում է մի հարուստ ամերիկացու, որն ապրում է արևոտ Լոս Անջելեսում: Բայց դա Թեհրանն է՝ Իրանի մայրաքաղաքը, որտեղ կանանց արգելվում է առանց գլխաշորի հայտնվել հանրային վայրերում, իսկ ալկոհոլը խստիվ արգելված է, գրում է BBC-ն:
«Թեհրանի հարուստ զավակները» «Instagram-ի հարուստ զավակներ»-ի նմանությամբ լուսանկարների հավաքածու է, որը ցույց է տալիս քաղաքի «ոսկե երիտասարդության» վարած կյանքը: Երիտասարդ կանայք բիկինիներով լողավազաննների կողքին, տղամարդիկ շքեղ մեքենաներում կամ լիկյորով սեղանների առաջ: Կանայք հավանաբար իրենց սեփական տներում են կամ այգիներում, և որոշ լուսանկարներ հավանաբար արված են տարբեր երկրներում, իսկ որոշները՝ ակնհայտորեն Թեհրանում կամ քաղաքի մոտակայքում: Չնայած հայտնի չէ, թե որտեղ են արվել ալկոհոլով լուսանկարները, այնուամենայնիվ, ինչպես գրում է BBC-ն, հայտնի է, որ ալկոհոլը հասանելի է ունեևոր իրանցիներին:
Էջը ստեղծվել է մոտ երեք շաբաթ առաջ և հասցրել է հավաքել 45 000 հետևորդ: Ենթադրվում է, որ լուսանկարները հավաքվել են օգտատերերի անձնական էջերից և հրապարակվել առանց լուսանկարների սեփականատերերի իմացության:
Թվում է, թե լուսանկարների հեղինակները չեն վախենում հետևանքներից, գրում է աղբյուրը։













