«Տարվա սելֆին». ռեփեր Տիմատին լուսանկարվել է Պուտինի և Մեդվեդևի հետ

13:27 • 13.10.14

ՌԴ մշակութային գործիչները հոկտեմբերի 10-ին հավաքվել են Սոչիում՝ Օլիմպիադա-2014-ի մայրաքաղաքում՝ «Ֆորմուլա- 1»-ի հերթական փուլը դիտելու համար, գրում է Комсомольская правда-ն։

 

Հյուրերի թվում է եղել նաև ռեփեր Տիմատին, ով միջոցառման ընթացքում հասցրել է անել, իր իսկ խոսքով, «տարվա սելֆին»։

 

Ռեփերին հաջողվել է լուսանկարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն լուսանկարում հայտնվել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Իսկ հետևի պլանում կանգնած են երգչուհի Նադեժդա Բաբկինան, դիզայներ Վալենտին Յուդաշկինը և հումորիստ Վլադիմիր Վինոկուրը։