Ֆրանսիայում հնարավոր է դարձել գումար փոխանցել Twitter-ի միջոցով. ԶԼՄ-ներ
Ֆրանսիայում Twitter սոցցանցի օգտատերերը հնարավորություն են ստացել դրամական միջոցներ փոխանցել իրենց հետևորդներին անմիջապես միկրոբլոգի միջոցով, հայտնում է rt.com-ը՝ Financial Times-ին հղումով։
Այդ ծառայությունը, որը հասանելի է ցանկացած միկրոբլոգերի, ով բանկային հաշիվ ունի Ֆրիանսիայի տարածքում, հնարավոր է դարձել Twitter-ի և S-Money-ի հետ համագործակցության արդյունքում։
S-Money-ն ֆրանսիական BPCE բանկային խմբի ստորաբաժանումներից է։
Դրա հետ մեկտեղ ընկերությունը չի հայտնում, թե ինչպես է պահպանվելու վճարումների գաղտնիությունը։











