Շոտլանդիայում հայտնաբերվել են վիկինգների գանձերը (լուսանկարներ)
Շոտլանդիայում հայտնաբերվել են վիկինգների գանձերը՝ ավելի քան 100 իր, հայտնում է rosbalt.ru-ն։
Հայտնաբերված իրերի թվում կան արծաթե ձուլակտորներ, ապարանջաններ և 9-րդ կամ 10-րդ դարի արծաթե խաչ։ Իրերից շատերը Սկանդինավիայից են, Կենտրոնական Եվրոպայից և Իռլանդիայից։
Հնագետները վստահեցնում են, որ դա երկրի պատմության մեջ ամենակարևոր գտածոներից է։ Գանձերի հայտնաբերման վայրը չի նշվում։
















