Carl Zeiss-ը սկսել է վիրտուալ իրականության սաղավարտների նախնական պատվերների ընդունումը (լուսանկարներ)

14:47 • 13.10.14

Carl Zeiss AG ընկերությունն ԱՄՆ-ում սկսել է VR One վիրտուալ իրականության սաղավարտների նախնական պատվերների ընդունումը: Պատվերներն ընդունվում են 99 դոլարով: Այդ մասին հաղորդում է Total 3D Solutions կայքը, որն ընկերության պաշտոնական դիստրիբյուտորն է ԱՄՆ-ում, գրում է lenta.ru-ն։

 

Ժամանակակից միտումների համաձայն՝ որպես VR One սարքի էկրան օգտագործվում է սմարթֆոն, որը հնարավորություն է տալիս ստեղծելու պարզ և մատչելի կոնստրուկցիա։

 

Էկրանից բացի, օգտագործվում են «խելացի» հեռախոսի տվիչները։ Ներկայացված սաղավարտը նախատեսած է iPhone 6-ի կամ Samsung Galaxy S5-ի հետ աշխատելու համար։

Սարքը հասանելի կլինի սև ու սպիտակ գույներով։

 

Ընկերությունը պլանավորում է այն հարմարեցնել նաև այլ բջջայինների հետ աշխատանքի համար, մասնավորապես՝ 4,7-ից 5,2 դյույմ էկրաններով։

 

Շուտով նախնական պատվերներ հնարավոր կլինի կատարել նաև Ասիայում և Եվրոպայում 99 դոլարով կամ եվրոյով՝ կախված երկրից։

 

Carl Zeiss-ը սկսել է վիրտուալ իրականության սաղավարտների նախնական պատվերների ընդունումը (լուսանկարներ)