Սիդնեյում Հայաստանին և Արցախին նվիրված քննարկում տեղի կունենա
ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի և Ավստրալիայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-ին Սիդնեյում տեղի կունենա «Հայաստանն ու Արցախը այսօր» խորագրով քննարկում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ` վկայակոչելով armenia.com.au-ն, միջոցառումը կանցկացվի ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնած մեկշաբաթյա քարոզչական միջոցառումների շրջանակում:
Քննարկմանը ելույթ կունենան հայտնի հոդվածագիր Վարանդ Մկրտչյանը, ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանն ու տեղի հայկական լրատվամիջոցի նախագահ Կայլար Միքայելյանը:
«Հայաստանն ու Արցախը այսօր» քննարկմանը կողմերը կշոշափեն անվտանգության, կայունության ու կոռուպցիայի մասին հարցեր: Քննարկման առանցքային թեման կլինի նաև Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ պահվածքը:










