2009թ. Air France-ի ինքնաթիռի ընկնելուց րոպեներ առաջ երեք օդաչուներից երկուսը քնած են եղել. Vanity Fair
2009 թվականին Air France ավիաընկերության ինքնաթիռի Ատլանտյան օվկիանոսն ընկնելուց րոպեներ առաջ երեք օդաչուներից երկուսը քնած են եղել: Այդ մասին ասված է Vanity Fair ամսագրի հրապարակած նոր հետաքննության մեջ, փոխանցում է gazeta.ru-ն:
Airbus 330-ի ավիավթարի հետևանքով մահացել է 228 մարդ: «Մարդկային գործոն» վերնագրված հոդվածում, մասնավորապես, մեջբերված են օդաչուների՝ 37-ամյա Դևիդ Ռոբերի և 32-ամյա Պյեր-Սեդրիկ Բոնենի զրույցները նավապետի՝ 58-ամյա Մարկ Դյուբուայի հետ:
Նշվում է, որ Դյուբուան օդանավի կառավարումը թողել է կրտսեր օդաչուին՝ Բոնենին, իսկ ինքը գնացել է քնելու՝ չնայած եղանակային պայմանների սպասվող վատացմանը: Եթե նավապետը մնար տեղում, հնարավոր է, այդ պատմությունն այլ կերպ կավարտվեր, հայտարարել է գլխավոր քննիչ Ալեն Բույարը: Նա նշել է, որ Դյուբուայի հեռանալը կանոնների խախտում չի եղել, բայց, այնուամենայնիվ, «զարմանալի» է եղել:
Քննության տվյալների համաձայն՝ Ռոբերն այդ պահին նույնպես քնած է եղել: Նշվում է, որ նավապետը վերադարձել է անձնակազմի խցիկ օդային ճնշման ընդունիչների փչանալուց 1 րոպե 38 վայրկյան անց, բայց այդ պահին օդաչուների մոտ արդեն խուճապ է տիրել:
Ինչպես գրում է The Daily Express-ը, Air France-ը հերքում է օդաչուների մեղքը նավաբեկության մեջ, բայց աղետից հետո ավիաընկերությունը լավացրել է ամառային անձնակազմի պատրաստվածությունը:










