Գործարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը

15:27 • 14.10.14

Հոկտեմբերի 14-ից գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը` www.ced.am  հասցեով։ 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ասել է, որ կարևորելով քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին, նաև երկխոսության միջավայրի ձևավորումը՝ հուսով է, որ կայքի միջոցով լրագրողները և քաղաքացիները կարող են գտնել իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:


Մասնավորապես, կայքում տեղ գտած իրավաբանական օգնության էջն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կընձեռի դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատներին: