Չկան մշտական թշնամիներ և հավերժ բարեկամներ. Գ Եղիազարյանը` ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին
Ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր լինելու մասին կասկած անգամ չունի՝ չնայած նրան, որ 2008 թ-ին «Հայ ազգային կոնգրես» դաշինքը տարբերություն չէր դնում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև։
Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, թե ոչինչ հավերժ չէ, և ինչպես թշնամիները կարող են բարեկամ դառնալ, այնպես էլ՝ բարեկամները՝ թշնամիանալ։
«Չկան մշտական թշնամիներ և դրան զուգահեռ չկան հավերժ բարեկամներ։ Ես ձեզ կարող եմ բազում օրինակներ բերել, թե ինչ է եղել երեկ չէ առաջին օրը, և ինչ է եղել այսօր»,-նշեց նա։










