Բելգիայի առողջապահության նախարարին փորձել են պաշտոնանկ անել չափազանց գեր լինելու համար

20:07 • 14.10.14

Բելգիայի առողջապահության նախարարն առաջին քաղաքական գործիչն է, որին մեղադրել են և փորձել պաշտոնանկ անել իր աշխատանքի համար չափազանց գեր լինելու պատճառով:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Մեգգի դե Բլոկը, ով Բելգիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից է և ժամանակին համարվում էր վարչապետի ապագա թեկնածու, մեծ զարմանքով տեղեկացել է, որ ստիպված է թողնել առողջապահության նախարարի պաշտոնը՝ որպես Աջ կենտրոնական կոալիցիայի անդամ, թեև վերջերս է ստանձնել իր պարտականությունները: Այնուամենայնիվ՝ ընդդիմանալով իր հասցեին հնչող մեկնաբանություններին ու մեղադրանքներին` նա շարունակում է կատարել իր աշխատանքը:


52-ամյա նախարարին, ով կշռում է 127 կգ, չեն դիտում որպես լավ օրինակ՝  երկրում գիրության աճող մակարդակի խնդրի առկայության պարագայում:



 Prejudice? Maggie De Block, Belgium's new Minister of Public Health. Her suitability for the role has been questioned because of her weight. The country is facing a growing obesity problem

Defiant: The politician has shrugged off the criticism, pointing to her experience as both a GP and a minister in the nation's previous government