Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնը լրտեսական թրիլեր կնկարահանեն

14:06 • 14.10.14

Հոլիվուդյան աստղեր Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը սկսել են Incorporated նոր հեռուստատեսային դրամայի աշխատանքները՝ Syfy մալուխային ալիքի համար, գրում է Лента-ն։

 

Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Pearl Street Films ընկերությունը, Աֆլեքը և Դեյմոնը հանդես կգան որպես գործադիր պրոդյուսերներ։ Նկարահանումների սկիզբը և պրեմիերայի ամսաթիվը դեռևս չեն նշվում։

 

Նախագիծը նկարագրվում է որպես լրտեսական թրիլեր, որի գործողությունները տեղի են ունենում մի աշխարհում, որտեղ խոշոր ընկերություններն ունեն անսահմանափակ իշխանություն։ Սյուժեի կենտրոնում մի մարդ է, ով փորձում է ստել համակարգին։

 

Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնը լրտեսական թրիլեր կնկարահանեն