Բակո Սահակյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգին

18:15 • 14.10.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Նախագահ Սահակյանը նշել է, որ Մոնսերատ Կաբալյեն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի կյանքում և շոշափելի ներդրում ունի մեր մշակույթի զարգացման գործում՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության եւ մարդասիրության լավագույն դրսեւորում է:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
 

Բակո Սահակյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգին