Բրիտանիայում ներկայացվել է շքեղ հարմարություններով ու նորագույն տեխնոլոգիաներով համալրված տուն-քարավանը (լուսանկարներ)
Քարավանները շատերի համար կարող են անցյալ դարի տրանսպորտ համարվել, սակայն 500 000 ֆունտ ստերլինգ արժեցող Caravisio քարավանը ներկայացել է շքեղության ու հարմարությունների նոր շարքով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 9 մետր երկարությամբ, 2.5 մետր լայնությամբ քարավանը ղեկավարվում է բարձր տեխնոլոգիական ծրագրերի միջոցով, որոնք կարգավորում են լուսավորությունը, ձայնը և ջեռուցումը: Այն ներկայացվել է Մեծ Բրիտանիայի ազգային Motorhome and Caravan Show-ի ժամանակ Բիրմինգհեմում:
Անվտանգության կառավարման ծրագիրը, որը կիրառում է մատնահետքով ակտիվացվող կենսաչափական տեխնոլոգիան, ստեղծել է գերմանական Knaus Tabbert ընկերությունը:
Մեքենայում անգամ գինու սառեցման հատուկ տաղավար է տեղադրվել: Քարավանի կոնանման կառուցվածքն այն ավելի աերոդինամիկ է դարձնում և բավականին տեղ խնայում երկու մեկտեղանոց մահճակալի համար: Ջրամատակարարման համակարգը կառավարվում է լոգարանում գտնվող սենսորային էկրանի միջոցով:
Nissan e-NV200-ի առավելագույն արագությունն է՝ 122 կմ/ժամ, մարտկոցով երթևեկելու տարածությունը` 170 կմ, իսկ լիցքավորվում է այն 1.5 ժամում: Բրիտանիայում ներկայում կա 550 000 շրջագայող քարավան, 350 000 կանգուն քարավան-հյուրատուն:























