Գերծանրաբեռնված ու հյուծված ձին սատկել է հենց զբոսաշրջիկներին տեղափոխելիս՝ Չինաստանի սաֆարիում
Չինաստանի Շենժենի սաֆարի այգում ձին ընկել և սատկել է զբոսաշրջիկներին զառիթափ լեռնալանջով բարձրացնելիս:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` տխուր միջադեպը, որը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ, մարդկանց վրդովմունքն է առաջացրել չինական սոցիալական կայքերում, ովքեր մեղադրանքներ են ներկայացրել, որ հյուծված կենդանին սատկել է գերծանրաբեռնված աշխատանքի և անտարբերության պատճառով:
Դիմադրելով զանգվածային քննադատություններին` կենդանաբանական այգու ղեկավարությունը պնդում է, որ ձին սատկել է սրտի կաթվածից, այլ ոչ թե թերսնուցումից կամ հյուծվածությունից:
Չինական աղբյուրների տվյալներով՝ ձին սատկել է 4 զբոսաշրջիկի կառքը օրվա ընթացքում 20-րդ անգամ տեղափոխելու ժամանակ:













